-
03.10.2014|
12:34
«Մի 2 տարի է, շաքարի դեղերը, որ ստանում ենք, հիմնականում էլ չեն օգնում»: Երևանի պոլիկլինիկաներից մեկում մեր հարցումների ժամանակ գրեթե միաբերան նույն պատասխանը ստացանք շաքարային դիաբետի դեմ դեղորայք ստանալու համար հերթի մեջ կանգնած հիվանդներից: Վերջինների խոսքով պատճառը դեղերш հնդկական ծագումն է, քանի որ մինչ այդ բավականին հաջող էր եվրոպական երկրներից ներկրվող Դիաբետոն կոչվող դեղի ազդեցությունը:
-
02.10.2014|
18:00
«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության նախօրյակին մայրաքաղաքում կգործարկվի
հեծանվային նոր երթուղի: «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ…» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 4-ին` ժամը 11-ին, Մատենադարանին հարակից տարածքից կգործարկվի մայրաքաղաքի առայժմ ամենաերկար հեծանվուղին:
-
01.10.2014|
12:31
Դալլասում գրանցվել է Էբոլայով հիվանդացության դեպք, որն առաջինն է Միացյալ Նահանգներում: Տեքսասի երիցականների հոսպիտալի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ հիվանդը, որի անունը չի հրապարակվում, գտնվում է ինֆեկցիոն մեկուսարանում:
-
30.09.2014|
18:04
Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջև կնքված պայմանագրի շրջանակում եվրոպական տարածաշրջանային գրասենյակը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակն իրականացնում են «Տուբերկուլոզի հսկողության ծրագիրը Հայաստանում» 2014-2016թթ.:
-
28.09.2014|
23:49
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 28-ը հռչակել է որպես կատաղության դեմ պայքարի օր:
-
28.09.2014|
13:02
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պատրաստել է զեկույց «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013թ.» թեմայով: Զեկույցում անդրադարձ կա հոգեբուժական հետազոտմանն ու ոչ հոժարակամ (հարկադիր) բուժմանը: Այդ առթիվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անցկացրել է հարցումներ:
-
27.09.2014|
11:57
Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլայի զոհերի թիվն անցել է 3000-ից: Այս մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Զոհերի թիվը հասել է առնվազն 3091-ի, որից 1830-ը գրանցվել է միայն Լիբերիայում: ԱՀԿ տվյալներով՝ արձանագրվել է Էբոլայի վարակի առնվազն 6574 դեպք:
-
26.09.2014|
15:55
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսօր ներկայացրեց «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013 թ.: Հիվանդանոցը երբեք չի կարող տուն դառնալ... ոչ ոքի համար» զեկույցը, որը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ:
-
26.09.2014|
11:57
Պրոֆեսոր Էռնստ Լենհարդի անվան գերմանական հիմնադրամի շնորհիվ լսողական խնդիրներ ունեցող 3-ամյա Սևակ Ղազարյանը շատ շուտով կվիրահատվի ու կսկսի լսել։ Երեխայի մոտ ախտորոշվել է ծանրալսության 4-րդ աստիճան։ Սա այն աստիճանն է, երբ լսողական սարքերն այլևս չեն կարող օգնել։
-
25.09.2014|
11:59
Ըստ բրիտանացի գիտնականների՝ կնոջ կիսաշրջազգեստի չափսի փոփոխությունը կարող է խոսել քաղցկեղի զարգացման ռիսկի մասին: